Միլանի «Ինտերի» երիտասարդ հարձակվող Սեբաստիան Էսպոզիտոն կարիերան կարող է շարունակել «Ատալանտայում», տեղեկացնում է Sky Italia-ն:
Հաղորդվում է, որ «Ատալանտան» պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել Էսպոզիտոյի համար:
Միլանյան ակումբը պատրաստ է բաց թողնել իր հարձակվողին, սակայն, նախապես պատրաստվում է նոր պայմանագիր ստորագրել Էսպոզիտոյի հետ:
Հիշեցնենք, որ «Պարման» և «Կալյարին» նույնպես ցանկանում գնել իտալացուն:
Հավելենք, որ Ա Սերիայի այս առաջնությունում Էսպոզիտոն մասնակցել է 5 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի հեղինակ: