Իտալիայի իշխանությունները թույլ են տվել ակումբներին երկուշաբթի օրվանից վերսկսել մարզումները։
Այս կապակցությամբ Թուրինի «Յուվենթուսը» բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնք լքել էին Իտալիան, հետ է կանչել։
Իտալիան լքած ֆուտբոլիստների թվում են դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Նաև Միրալեմ Պյանիչը։
Հիշեցնենք, որ «Յուվենթուսի» երեք ֆուտբոլիստներ վարակվել էին կորոնավիրուսով։ Դանիելե Ռուգանին և Բլեզ Մաթյուիդին արդեն ապաքինվել են, մինչդեռ Պաուլո Դիբալայի մոտ դեռևս առկա է վիրուսը։