Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է 2006 թ-ի աշխարհի առաջնության եզրափակչում Զինեդին Զիդանի հետ տեղի ունեցած դրվագին.
«Զիդանն առաջին խաղակեսում գոլ խփեց, իսկ Դոմենեկը նրան ասաց, որ ինձ հետևի անընդհատ։ Առաջին ընդհարումից հետո ես ներողություն խնդրեցի ու վատ արձագանքեցի։ Երրորդ անգամ արդեն բարկացա։
Զիդանն ինձ ասաց․ «Մարզաշապիկս ավելի ուշ քեզ կտամ», իսկ ես պատասխանեցի, որ նախընտրում եմ իր քրոջը»,- Մատերացիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Զիդանը գլխով հարվածել էր Մատերացիի կրծքավանդակին և ուղիղ քարմիր քարտով հեռացվել խաղադաշտից: