Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր ապագա պլանների մասին, հաղորդում է Sport Bild-ը:
«Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում և ինձ հրաշալի եմ զգում:
Չեմ պատրաստվում խաղալ մինչը 40 տարեկանը: Իհարկե, սիրում եմ այս խաղը, բայց առանց ֆուտբոլի էլ կարելի է ապրել:
«Ռեալի» հետ կնքած պայմանագիրս ավարտվում է 2023-ին, երբ ես 33 տարեկան կլինեմ: Դրանից հետո կմտածեմ ապագայի մասին»,-ասել է գերմանացին:
Հիշեցնենք, որ Կրոսը Լա Լիգայի այս մրցաշրջանում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: