Ռուսական «Կրասնոդարը» մտադիր է բաժանվել թիմում հանդես եկող մի շարք լեգիոներներից, տեղեկացնում է Sport 24-ը:
Նշվում է, որ կորոնավիրուսի դադարը փոփոխություններ է մտցրել ակումբի տրանսֆերային քաղաքականության մեջ:
Հեռացող ֆուտբոլիստների թվում են ՝ Մանուել Ֆերնանդեշը, Պանտալեոն Կայոն, Մարկուս Բերգը, Ուրոշ Սպահիչը և Գուդնի Ֆյոլուսոնը:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի այս մրցաշրջանում «Կրասնոդարը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: