Ֆիլիպե Կոուտինյոն կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում։
Բրազիլացի կիսապաշտպանը, ով ներկա պահին վարձակալությամբ խաղում է «Բավարիայում», հնարավոր է այլևս չվերադառնա «Բարսելոնա»։
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, Կոուտինյոյի ԱՊԼ տեղափոխվելը կախված է Մաուրիսիո Պոչետինոյից։ Եթե արգենտինացի մասնագետը գլխավորի «Նյուքասլը», մեծ հավանականություն կա, որ կհրավիրի այնտեղ Կոուտինյոյին։ Պոչետինոն մեծ երկրպագու է բրազիլացի կիսապաշտպանի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»։