Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը խոսել է իր կարիերայի ապագայի մասին.
«Մադրիդում կարիերաս ավարտելու երազանք ունեմ, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Երբ ես երեխա էի, միշտ ԱՊԼ-ի խաղերը նայում էի եղբորս հետ: Դա շատ լավ է տպավորվել իմ մեջ:
Այնտեղ շատ կոկիկ ֆուտբոլ են խաղում, որը բնորոշ է իմ հմտություններին ու բնավորությանը»,-ասել է Վասկեսը: