Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է վերադառնալ Իսպանիա: Այս մասին հայտնում է calciomercato.it ը:
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» նախկին խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Մարդիդի «Ատլետիկոն»: Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն արգենտինացուն տեսնում է որպես փոխարինող Դիեգո Կոստային, որը ամռանը կարող է լքել ակումբը: