«Միլանի» դարպասապահ Ջիանլուիջի Դոննարուման ակնարկել է թիմակիցներին, որ ցանկանում է մնալ «Միլանում»: Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, դարպասապահը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, որն ավարտվում է 2021 թվականի հունիսին:
Ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ իտալացու ծառայություններով հետաքրքրված են «Ման․ Յունայթեդը», «Ման․ Սիթին» և «Էվերթոնը»։