Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 7-րդ տուրում «Նեմանը», որտեղ հանդես է գալիս հայ հարձակվող Գեղամ Կադիմյանը, հյուրընկալվել է ԲԱՏԷ-ին:
Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում են 2:1 հաշվով: Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Կադիմյանը: Այս գոլը հայ հարձակվողի համար 4-րդն էր ընթացիկ առաջնությունում: