Լոնդոնի «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում իր կարիերայի ամենաուժեղ մրցակցին.
«Ես միշտ տաիս եմ նույն խաղացողի անունը: Սկզբում խաղում էի նրա դեմ, հետո սկսեցինք միասին խաղալ նույն թիմում: Նրա անուն-ազգանունը Նեմանյա Վիդիչ է»,-ասել է Բերբատովը:
Սերբ և բուլղարացի խաղացողները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում միասին խաղացել են 2008-2012 թթ-ին: