Բելառուսի առաջնության 7-րդ տուրում «Իսլոչը» 0:4 հաշվով պարտվեց Սոլիգորսկի «Շախտյորին»:
Այս խաղից հետո «Իսլոչը» 12 միավորով 5-րդն է: «Շախտյորը» 6-րդն է 11 միավորով:
Հիշեցնենք, որ եվրոպական երկրների առաջնություններից Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությունը միակն է, որը չի դադարեցվել կորոնավիրուսի պատճառով: