Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը կարող է ավարտվել Ավստրալիայում։ Պերտը պատրաստ է ընդունել մնացած 92 խաղերը, գրում է Sky Sports-ը։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Ներկա պահին Մեծ Բրիտանիայում գրանցվել է COVID-19-ի 183 501 դեպք։ Ավստրալիայում դեպքերի քանակը 6 801 է, Պերտում՝ 551։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՊԼ-ի գալիք մրցաշրջանը կարող է անցկացվել առանց հանդիսականների։