Բրազիլական «Սան Պաուլոյի» պաշտպան Դանի Ալվեշը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին, հաղորդում է Jogo-ն։
«Մարդիկ չեն ճանաչում նրան: Նրանց թվում է, որ Նեյմարը սանձարձակ տղա է, ով չի հարգում կանոնները:
Սակայն, նա երեխայի պես զգայուն է։ Նեյմարը շատ խոցելի է և բավական նուրբ հոգի ունի:
Նա պետք է փորձի ընդունել այն հարվածները, որոնք մատուցում է կյանքը»,- ասել է Ալվեշը:
Հիշեցնենք, որ Լիգա է 1-ի այս մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման ու դարձել ՝ 13 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: