Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի կիսաեզրափակչի առաջին զույգում մրցեցին իտալացի Ֆաբիանո Կարուանան ու Միացյալ նահանգների ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան:
Նակամուրան հաղթանակի հասավ 4-2 հաշով ու դարձավ եզրափակչի առաջին մասնակիցը: Եզրափակչի երկրորդ ուղեգիրն այսօր կվիճարկեն նորվեգացի Մագնուս Կարլսենն ու չինացի Դին Լիրենը։
Եզրափակիչը տեղի կունենա վաղը՝ մայիսի 3-ին։ Հաղթողը կստանա 70 հազար դոլար, իսկ արծաթե մեդալակիրը՝ 40 հազար դոլար: