ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է 2017/18 թթ.-ի մրցաշրջանում Նեյմարի հետ համատեղ աշխատանքի մասին.
«Դա աներևակայելի տարի էր: Ես շատ բան իմացա՝ նայելով նրա գործողություններին խաղերի ու մարզումների ժամանակ: Նեյմարն ունի տաղանդ և, միաժամանակ, ունի հնարավորություն այն կատարելագործելու:
Կարծում եմ, որ նա Մեսսիից ու Ռոնալդուից հետո կարող է դառնալ լավագույնն աշխարհում: Բրազիլացին դրա համար ժամանակ ունի»,-ասել է Էմերին: