«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որն այս պահին աշխատում է «Տոտենհեմում», հիշել է 2011/2012 մրցաշրջանը:
Այդ տարի «Ռեալը» հաղթեց Լա լիգան՝ շրջանցելով «Բարսելոնային»: «Ռեալը» նաև սահմանեց խփած գոլերի ու միավորների ռեկորդ.
«Դժվար է ասել, թե դա ամենաբարձր կետն էր, բայց ես կարծում եմ, որ այդ պահն անչափ կարևոր էր: Այդ ամենը տեղի ունեցավ «Բարսելոնայի» գերիշխանության տարիներին: Մենք ոչ միայն հաղթեցինք Լա լիգան, այլ նաև տարբեր գործոնների շնորհիվ մտանք պատմության մեջ:
Այդ մրցաշրջանում «Ռեալը» Եվրոպայի լավագույն ակումբն էր: Այդ պատճառով ՉԼ-ում դժվար էր ընդունել «Բավարիայից» կրած պարտությունը»,-ասել է Ժոզեն: