Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ևս մեկ անգամ հիշել է «Ռեալի» ղեկին՝ Լա լիգայի չեմպիոնությունը.
«Դա իմ անձնական հեթ-տրիկն էր, եթե չհաշվենք Պորտուգալիայի չեմպիոնությունը: Ես ցանկանում էի հաղթել Անգլիայում, Իսպանիայում և Իտալիայում ու արեցի դա: Ես միակ մարզիչն եմ, ում դա հաջողվել է: Ամեն դեպքում, ես ցանկանում էի պատմության մեջ մտնել հենց այդպես:
Այդ ժամանակ, միևնույն ժամանակ, ինձ համար անչափ կարևոր էին «Ռեալի» հաղթանակներն ու նվաճումները»,-ասել է Մոուրինյոն: