Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, որը վարձակալությամբ խաղում է «Բորուսիա» Դորտմունդում, իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել։
Le10Sport-ի տեղեկություններով՝ մարոկացի ֆուտբոլիստը, չնայած այն փաստին, որ գոհ է գերմանական ակումբում անցկացրած երկու տարիներից, ամեն դեպքում ցանկանում է վերադառնալ Մադրիդ։
Մի շարք ակումբներ հետաքրքրված են Հակիմիի ծառայություններով, ում պայմանագրի ժամկետը «բլանկոսների» հետ ավարտվում է 2021 թվականին։