Չինական «Շանհայի» հարձակվող Հալկը խոսել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ կորոնավիրուսի բռնկումից հետո.
«Կարելի է ասել, որ բոլորը վերադարձել են բնականոն կյանք, բայց պետք է շարունակել կատարել Կառավարության պահանջներն ու պահպանել անվտանգության նորմերը: Եթե փողոցը բանուկ է, պետք է դիմակ կրել: Ես շատ հաճախ ձեռքերս ախտահանում եմ:
Հիմա ամեն ինչ հանգիստ է՝ համեմատած փետրվարի հետ: Բոլորն աշխատում են սովորական ռեժիմով, օրինակ՝ ռեստորանները:
Մենք տեսնում ենք, թե ինչ կարևոր աշխատանք է կատարում Չինաստանի Կառավարությունը: Նրանք կարողացան վերահսկել իրավիճակը, և, փառք Աստծո, արդյունքն ակնառու է:
Հուսով եմ՝ բոլորը կկարողանան հաղթահարել կյանքի այս դժվար փուլը»,-ասել է բրազիլացին: