Մադրիդի «Ռեալի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն խոսել է Աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակչի գլխավոր միջադեպի մասին, երբ Զինեդին Զիդանը հեռացվել էր դաշտից Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո։
«Անկեղծ ասած, հիշում եմ, որ հանկարծ աղմուկ բարձրացավ։ Ես այնտեղ էի, շրջվեցի ու տեսա, որ Մարկոն ընկած է։ Մարկոն ասաց․ «Նա ինձ հարվածել է գլխով»։ Ցավո՞տ էր Մարկոյի համար։ Ամեն դեպքում նա արեց այն, ինչ պետք է աներ, երբ ընկավ խոտածածկին։ Շնորհակալություն ու ցտեսություն։ Դա ցավոտ հարված էր»,-Կանավարոյի խոսքն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց Իտալիայի հավաքականի հաղթանակով։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներում գրանցվեց 1-1 հաշիվը, հետխաղյա հարվածաշարում հաղթեց Լիպպիի գլխավորած թիմը 5-3 հաշվով։