ՊՍԺ-ի կիսպաշտպան Խեսեն կստանա Ֆրանսիայի առաջնության ոսկե մեդալ՝ ՊՍԺ-ի կազմում խաղադաշտում անցկացնելով 1 րոպե: Իսպանացին դաշտ է դուրս եկել 4-րդ տուրում՝ «Մեցի» դեմ խաղում:
Ֆրանսիայի առաջնության կանոնների համաձայն, խաղացողը, եթե նույնիսկ դաշտում եղել է մեկ րոպե, մեդալ ստանալու իրավունք ունի:
Սեպտեմբեին Խեսեն վարձավճարով տեղափոխվել էր «Սպորտինգ»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունը վաղաժամ ավարտվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: