«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ցանկանում է կարիերան «Բարսելոնայում» շարունակել:
Կատալոնական ակումբը վաղուց է հետաքրքրված խաղացողի տրանսֆերով ու արդեն աշխատում է տրանսֆերի կայացման ուղղությամբ:
Տրանսֆերի հնարավոր կայացման գրավականներից գլխավորը արգենտինացու ցանկությունն է:
22-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ., իսկ հրաժարգինը կազմում է 111 մլն եվրո: Պայմանագրի այս կետը կգործի հունիսի 1-ից 15-ը:
Խաղացողի գործակալը չի պատասխանել «Ինտերի»՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկին: