Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը հաստատել է Տոկիո-2020-ի ըմբշամարտի որակավորման կարգը: Հիմնական սկզբունքներն ու կանոնները փոփոխության չեն ենթարկվի։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Մարոկկոն, Հունգարիան և Չինաստանը կպահպանեն մայրցամաքային ընտրական մրցաշարերի, իսկ Բուլղարիան՝ համաշխարհային վարկանիշային մրցաշարի կազմակերպման իրավունքը:
Հիմնական փոփոխությունն այն է, որ այն մարզիկներին, ովքեր 2021թ․ կդառնան 18 տարեկան / 2003թ․ ծնվածները /, կթույլատրվի մասնակցել որակավորման մրցաշարերին և օլիմպիական խաղերի