Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ հարձակվող Ջեյդոն Սանչոն չի մտնում «Բարսելոնայի» տրանսֆերային ցանկում:
Ըստ Bild պարբերականի, կատալոնական ակումբը կփորձի պայմանավորվել Սանչոյի հետ, եթե ձախողի Նեյմարի տրանսֆերը: Իսկ Mundo Deportivo -ն պնդում է, որ «Բարսելոնան» չի էլ մտածում Սանչոյի տրանսֆերի ուղղությամբ:
Սանչոյի տրանսֆերը ձեռք բերելու պայքարում ֆավորիտ է համարվում «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հաղորդվում է, որ Սանչոյի տրանսֆերը վաճառելու դեպքում Դորտմունդը կփորձի թիմ հրավիրել Անսու Ֆաթիին: