«Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը գլխավորել է աշխարհի լավագույն 11 մետրանոց հարվածներ իրացնող ֆուտբոլիստների ցուցակը՝ Marca-ի համաձայն: Իր կարիերայի ընթացքում Ազարը 11-մետրանոց նշագծից կատարել է 56 հարված և դրանցից միայն 7-ը չեն ավարտվել դարպասի գրավմամբ (88% ճշգրիտ կատարում):
Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է Ազարի թիմակից Կարիմ Բենզեման, իսկ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եզրափակում է լավագույն եռյակը:
Նշենք, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին զբաղեցնում է ընդամենը 9-րդ տեղը: Իր կարիերայի ընթացքում նա 115 տուգանային հարվածներից (11մ) իրացրել է 89-ը:
Թոփ 10 լավագույն 11մ տուգանային իրացնող ֆուտբոլիստները.
- Էդեն Ազար («Ռեալ») – 56 տուգանային հարվածի իրավունք, 49 խփած գոլ, 88% ճշգրիտ հարված:
- Կարիմ Բենզեման («Ռեալ») – 17, 15, 88%
- Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 143, 121, 85%
- Հարի Քեյն («Տոտենհեմ») – 44, 37, 84%
- Լուիս Սուարես («Բարսելոնա») – 49, 40, 82%
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 16, 13, 81%
- Նեյմար (ՊՍԺ) – 64, 51, 80%
- Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») – 59, 46, 78%
- Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 115, 89, 77%
- Անտուան Գրիզման («Բարսելոնա») – 25, 17, 68%: