«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ «Լիվերպուլը» արժանի է ԱՊԼ-ի չեմպիոնի տիտղոսին և չպետք է կորցնի այն կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի պատճառով:
«Նրանք ակնհայտորեն մրցաշրջանի լավագույն թիմն էին: Նրանց ցուցադրած մակարդակն ու խաղի որակը բացարձակապես ֆանտաստիկ էր: Այնպես որ, դա շատ տհաճ կլինի, եթե նրանք չստանան Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունը:
Նրանք այսքան սպասում էին դրան… նրանք արժանի են դրան»,- մեջբերում է մասնագետին Dailymail-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունն ակումբներին տեղեկացրել է, որ մայիսի 18-ից հնարավոր կլինի վերսկսել մարզումները: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Աղբյուրի հաղորդմամբ, ԱՊԼ-ն հնարավոր է վերսկսվի հունիսի 8-ին: Առաջնության վերսկսսման հնարավոր ժամկետները կքննարկվեն ակումբի ղեկավարների հետ այս շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ԱՊԼ 29-րդ տուրից հետո «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 82 միավորով: «Մանչեսթեր Սիթին» 57 միավորով 2-րդն է: