Ըստ The Independent-ի, անգլիական «Վեսթ Հեմը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Հեկտոր Էրերայի տրանսֆերը:
Լոնդոնյան ակումբը 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել ձմռանը, սակայն մեքսիկացին որոշեց մնալ Մադրիդում:
Իսպանիայի դադարեցված առաջնությունում Էրերան մասնակցել է 14 խաղի ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: