«Բարսելոնան» չի պլանավորում վաճառել կիսապաշտպան Ուսման Դեմբելեի տրանսֆերը:
22-ամյա ֆրանսիացու պոտենցիալին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հավատում է ու պատրաստվում է քաղել նրանից առավելագույնը, երբ ապաքինվի:
Աշխարհի չեմպիոնն այս օրերին ապաքինվում է աջ ազդրի վնասվածքից. փետրվարին նա ենթարկվել էր վիրահատության:
Վերջին անգամ Դեմբելեն դաշտ է դուրս եկել նախորդ տարվա նոյեմբերին: Այս մրցաշրջանում անցկացրած 5 խաղում նա դարձել է մեկ գոլի հեղինակ: