Մայիսի 4-ից պորտային օբյեկտների գործունեությունը բացառապես կթույլատրվի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ, սպորտային միջոցառումների անցկացման համար, սպորտային ակումբների գործունեությունը ևս կթույլատրվի միայն մարզիկների համար:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել գալիք երկուշաբթի օրվանից՝ մայիսից 4-ից, վերացնել տնտեսական գործունեության մի շարք տեսակների սահմանափակումները։ Երկուշաբթի օրվանից տեղաշարժման թերթիկի կարիք չի լինելու, բայց հանրային տրանսպորտը չի գործելու:
Հիշեցնենք՝ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները ապրիլի 23-ից վերսկսել են մարզումները՝ պահպանելով անվտանգության կանոններն ու համապաստասխան թեստավորում անցնելով:
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև VBET գավաթի խաղարկության վերսկսմանհնարավոր ժամկետներն են մայիսի երկրորդ կես-հունիսի սկիզբը՝ կախված Հայաստանում արտակարգ դրության ավարտից և մի շարք այլ հանգամանքներից։
….
Լուսանկարը՝ «Փյունիկ ՖԱ»-ի մամուլի քարտուղարության