«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը պատմել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը դառնալու մտադրության մասին.
«Ռոնալդուն իմ քիչ խաղընկերներից է, որը հրապարակայնորեն հայտարարեց, որ իր համար կարևոր են անձնական տիտղոսները: Նա պարզապես ցանկանում էր լինել լավագույնը: Նա երկար տարիներ է անցկացրել բացառիկ մակարդակում: Նրա նվաճումները զարմանալի են:
Կրիշտիանուն տարված է գոլերով: Ամեն օր նա իր առջև խնդիր է դնում լինել լավագույն մարզավիճակում: Նա պրոֆեսիոնալիզմի մակարդակն ամեն տարի բարձրացրել է և աճ գրանցել: Կարծում եմ՝ նա ցանկանում է գերազանցել Պելեի ռեկորդը խփած գոլերի քանակով:
Ռոնալդուն մտադիր է դառնալ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Սա նրա միակ նպատակն է: Պետք է հասկանալ, որ այս մակարդակում խաղալով՝ նրա թիմերը տիտղոսներ են նվաճում ու հաջողակ դառնում»,- Նևիլի խոսքերն է փոխանցում Goal-ը: