«Միլանը», «Ռոման» և «Լացիոն» հետաքրքրված են «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի ծառայություններով: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Միլանյան ակումբը 2019 թվականի ձմռանն էր հետաքրքրված Դեպայով, սակայն այդ ժամանակ տեղափոխությունը չկայացավ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեպայը չի ընդունել «Լիոնի»՝ պայմանագրի երկարաձգման շուրջ մի քանի առաջարկները:
Ընթացիկ մրցաշրջանում Դեպայը «Լիոնի» կազմում բոլոր մրցաշարերում 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Դեպայի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Ռենի» հետ 2019 թվականի դեկտեմբերին կայացած խաղում Դեպայը լուրջ վնասվածք ստացավ: Ավելի ուշ նրա մոտ ծնկի խաչաձև կապանների պատռվածք ախտորոշվեց: