Մեկնարկել է Բելառուսի ներքին առաջնության 7-րդ տուրը: Տուրի բացման խաղում «Սմոլևիչին» սեփական հարկի տակ ընդունեց Հայկ Մուսախանյանի «Էներգետիկին»:
«Էներգետիկը» առաջնության առաջին 3 խաղում հաղթել էր, իսկ հաջորդ երեք խաղում՝ պարտվել: Բելյավսկու սաները կարողացան ընդհատել անհաջող խաղերի շարքն ու հաղթել 2-0 հաշվով. 17-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Թուեն, իսկ 96-րդ րոպեին Ջախշիբաևը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Հայազգի կիսապաշտպանը դաշտում անցկացրեց 56 րոպե: 84-րդ րոպեից հյուրերը խաղում էին 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով դաշտից հեռացվել էր Սվիրեպան: 3 րոպե անց կազմերը հավասարվեցին. տանտերերից հեռացվեց Կոտովը:
7 տուրից հետո «Էներգետիկն» ունի 12 միավոր ու այս պահին երրորդն է, իսկ «Սմոլևիչին» 3 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում է: