Ֆուտբոլային խաղերը վերսկսելու շուրջ անորոշություն է ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլև Հին աշխարհամասում՝ Եվրոպայում:
Այն բանից հետո, երբ Նիդերլանդներն ու Ֆրանսիան որոշում կայացրին դադարեցնելու ֆուտբոլի ազգային առաջնությունը, հանդիպումները վերսկսելու շուրջ կասկածներ են սկսել առաջ գալ նաև հարևան պետություններում: Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը իր հայտարարությունում հատուկ անդրադարձել է մարզական միջոցառումներին՝ ընդգծելով, որ բոլոր մասսայական հանդիպումները, փառատոններն ու խաղերը չեն կայանա նվազագույնը մինչև օգոստոսի վերջ:
Իր հերթին կանցլերը մոռացության չի մատնել կիսատ մնացած գլխավոր իրադարձությունը՝ Բունդեսլիգան: Համաձայն կանցլերի, այս կապակցությամբ որոշում կկայացվի մայիսի 6-ին: