Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան (KNVB) ակումբներին հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում երկիրը կարող է կորցնել եվրոգավաթներում հինգերորդ ակումբի մասնակցության իրավունքը:
Նիդեռլանդներում ֆուտբոլային մրցաշրջանի վաղաժամկետ ավարտից հետո որոշվեց, որ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլին մասնակցելու ուղեգիրը կտրամադրվի «Վիլլեմ II»- ին, որը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը:
Եթե ՈՒԵՖԱ-ն չհաստատի KNVB որոշումը և թույլ չտա «Վիլլեմ II»-ին մասնակցել Եվրոպա լիգայի, հաջորդ մրցաշրջանում Նիդերլանդները կկորցնեն մեկ տեղ եվրագավաթներում:
Եվրոպա լիգայի երկրորդ որակավորման փուլի ուղեգիրը ստացել է «Վիլլեմ II»-ը։ «Ուտրեխտը» «Վիլլեմ II»-ից հետ էր մնում 3 միավորով ու մեկ հանդիպում պակաս էր անցկացրել։ Բացի դրանից, «Ուտրեխտը» հայտնվել էր նաև Նիդերլանդների գավաթի եզրափակչում, որում տարած հաղթանակն իրավունք կտար թիմին Եվրոպա լիգայի որակավորման փուլին։ Ֆուտբոլային միության կարծիքով՝ այս որոշումները համապատասխանում են ՈՒԵՖԱ-ի սկզբունքներին։ «Ուտրեխտը» դատարանում կբողոքարկի որոշումը։