Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը կարող է որոշում կայացնել մերժել Ferrari-ի առաջարկը՝ պայմանագիրը երկարաձգելու համար և McLaren-ի հետ պայմանագիր կնքի։ Այդ մասին հայտնել է Sky Germany-ի մեկնաբան Սաշա Ռոսը:
«Նա պարզապես ստացել է ոչ հարիր առաջարկ Ֆերարիից՝ աշխատավարձի մեծ կրճատմամբ և, հավանաբար, նրան չեն դիտարկում որպես թիվ 1 արշավորդ այնտեղ:
Նրան հավանաբար առաջարկվել է պայմանագիր, որը նա չի ստորագրելու: Այնուհետև նրա տեղը թափուր կլինի Կառլոս Սայնեսի համար (McLaren-ի արշավորդ): Եվ Ֆետելը կարող է տեղափոխվել McLaren , որտեղ կփոխարինի իսպանացուն: Սեբաստիան և Անդրեաս Սեյդլը (McLaren-ի ղեկավարը) շատ լավ գիտեն Ֆետելին դեռ այն ժամանակվանից, երբ նրանք միասին BMW-ում էին:
Ֆետելի դեպքում խոսքը փողի մասին չէ: Նրան հետաքրքրում են կարգավիճակը և հաջողակ մեքենան: McLaren-ը կունենա Mercedes շարժիչ, ինչը վատ չէ: Սա կարող է լինել գրավիչ պատճառ Ֆետելի համար», — մեջբերում է Ռոսին Grandpx-ը։