ՊՍԺ-ն արձագանքել է Ֆրանսիայի առաջնությունում թիմի հաղթանակին մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելուց հետո։
Փարիզյան ակումբը 9-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն ու տիտղոսը նվիրեց բժիշկներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ։
«Կցանկանայինք Լիգա 1-ի 2019/20 մրցաշրջանի տիտղոսը նվիրել բուժաշխատողներին ու այն բոլոր հերոսներին, որոնք ամեն օր պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Նրանց անձնազոհությունը խոր հիացմունքի է արժանի։
Մենք հասկանում, հարգում ու աջակցում ենք Ֆրանսիայի կառավարության՝ առաջնությունը ժամկետից շուտ ավարտելու մասին որոշումը։ Առողջությունը, ինչպես միշտ ասել է կառավարությունը, պիտի յուրաքանչյուրիս համար առաջնահերթություն լինի։
Կցանկանայի շնորհակալություն հայտնել խաղացողներին, մարզիչներին, տեխնիկական ու բժշկական անձնակազմին, ինչպես նաև ակումբի բոլոր աշխատակիցներին իրենց կատարած ահռելի աշխատանքի համար։ Այս տիտղոսը նրանց ամենօրյա դժվար աշխատանքի արդյունքն է։
Այս դժվար ժամանակներում հույս ունեմ, որ տիտղոսը երջանկություն ու հույս կբերի մեր բոլոր երկրպագուներին, երախտապարտ եմ նրանց իրենց աջակցության համար»,- ասել է ՊՍԺ-ի գլխավոր տնօրեն Նասսեր Ալ-Խելաիֆին։