«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նոր պայմանագիր է կնքել մյունխենյան ակումբի հետ:
«Բավարիան» և 55-ամյա Ֆլիկը դեռ ապրիլի սկզբին համաձայնեցրել էին երկարաձգել պայմանագիրը մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Այսօր Բավարիայի ղեկավարների ներկայությամբ պայմանագիրը ստորագրվեց: Բոլոր ներկաները կրում էին պաշտպանիչ դիմակներ: