Մարիա Շարապովան կմասնակցի Mario Tennis Aces բարեգործական կիբերմրցաշարին, հայտնում է WTA-ի մամուլի ծառայությունը: Մրցույթը կազմակերպելու է IMG-ն, որը մասնագիտանում է ինտերակտիվ մրցաշարերի կազմեկերպան մեջ:
Բացի Շարապովայից, մրցույթին կմասնակցեն նաև Սերենա և Վենուս Ուիլյամս քույրերը, Նաոմի Օսական, Քեյ Նիշիկորին և այլ թենիսիտներ: Պրոֆեսիոնալ մարզիկները կխաղան հայտնի մարդկանց հետ տանդեմում. Շարապովան հանդես կգա մոդել Կարլի Կլուսսի թիմում:
Մրցաշարի յուրաքանչյուր մասնակից կազմակերպիչներից կստանա 25 հազար դոլար, իսկ մրցաշարի հաղթողները կվաստակեն 1 միլիոն դոլար․ այս բոլոր միջոցները կուղևորվեն բարեգործության:
Հիշեցնենք, որ «Grand Slam»-ի մրցաշարերի հնգակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ավարտել է կարիերան: