Իտալական «Միլանը» կփորձի ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպան Չենգիզ Ունդերին, հաղորդում է Sky Italia-ն:
Նշվում է, որ միլանյան ակումբը պատրաստ է 45 միլիոն եվրո վճարել թուրք ֆուտբոլիստի համար:
22-ամյա թուրք ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև ՝ «Էվերտոնը», որը 40 միլիոն եվրո է առաջարկում նրա համար:
Հավելենք, որ Ունդերը 2017 է տեղափոխվել «Ռոմա»: Ա Սերիայի այս մրցաշրջանում նա անցկացրել է 20 հանդիպում ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ: