Միլանի «Ինտերը» մտադիր չէ հետ գնել կիսապաշտպան Վիկտոր Մոզեսի տրանսֆերային իրավունքները: Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը:
29-ամյա ֆուտբոլիստը միլանյան թիմում խաղում է վարձավճարով: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին»:
Հաղորդվում է, որ«Ինտերը» առաջնային իրավունք ունի խաղացողին ձեռք բերել 12 միլիոն եվրոյով, սակայն իտալական ակումբի ղեկավարությունը նման պլաններ չունի: