Սլովակիայի Բանսկա Բիստրիցայում նախատեսված 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամառային 16-րդ փառատոնը կհետաձգվի։ Որոշումը կայացվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի նոր ժամկետների մասին հայտարարությունից հետո։
Միջոցառումը նախատեսված էր անցկացնել հուլիսի 25-31-ը, բայց այդ դեպքում այն համընկնելու էր օլիմպիական խաղերի հետ, որոնք տեղի կունենան հաջորդ տարվա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։
Փառատոնի կազմկոմիտեի համոզմամբ այդ խաղերը միանշանակ չեն կայանա նախատեսված ժամկետներում։ Արդեն սկսվել են քննարկումները Եվրոպայի օլիմպիական կոմիտեների ասոցիացայի, եվրոպական այն ֆեդերացիաների հետ, որոնց մարզաձևերը ընդգրկված են ծրագրում։ Այնտեղ ասվում է, որ փառատոնին կմասնակցեն 14-18 տարեկան մարզիկները, որոնք կմրցեն տասը մարզաձևերում ՝ տրիաթլոն, լող, լողափնյա վոլեյբոլ, ձյուդո, բասկետբոլ, աթլետիկա, մարմնամարզություն, հանդբոլ, հեծանվասպորտ և թենիս։