ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան պատմել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հանդեպ իր վերաբերմունքի մասին․ պորտուգալացի մասնագետն ավելի վաղ աշխատել է ՄՅՈՒ-ում․
«Առանձնահատուկ, հաղթող ամեն գնով։ Արդարամիտ։ Հիանալի։ Ես ասում եմ Ձեզ՝ նա անհավանական է։ Նա տարբերվում է բոլորից։
Նա ինձ շատ է օգնել։ Նրա օրոք ես իմ առաջին հանդիպումն եմ անցկացրել Պրեմիեր-լիգայում։ Երբ ես մարզվում էի նրա գլխավորությամբ, ինձ հրավիրեցին հավաքական, այդ ամենը նրա շնորհիվ էր։
Եթե դու նրան դուր ես գալիս, եթե դու ամեն ինչ ճիշտ ես անում կամ սխալ, նա անպայման այդ մասին կասի քեզ։ Նա լավ մարզիչ է։ Ցավոք, համատեղ աշխատանքի համար այդքան էլ շատ ժամանակ չենք ունեցել։
Արդյոք ես Մոուրինյուի սիրելի խաղացողներից մե՞կն էի․ այո։ Դա հաճելի է։ Երբ նա մարզումներից առաջ ասում էր «բարի լույս», նա հանգիստ էր, ես գիտեի, որ ամեն ինչ կարգին է»,- ասել է Պերեյրան։