Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին սկաուտ և սելեկցիոն ծառայության ղեկավար Վիկտոր Տիշչենկոն պատմել է, թե ինչպես է 2007 թվականին իրենց ակումբը հետաքրքրված եղել բրազիլացի հարձակվող Նեյմարով․
«Մենք Բրազիլիայում էինք «Լոկոմոտիվի» մեկ այլ սկաուտի՝ Ֆուզայլովի հետ, ընթանում էր նահանգի առաջնությունը և այդ ժամանակ սկսվեց կառնավալը ։Ինչ-որ բան էլ «Սանթոսում» տեղի ունեցավ՝ կամ հիմնական կազմի ֆուտբոլիստները ցանկանում էին մեկնել կառնավալի, բայց նրանց բաց չէին թողնում, կամ էլ ուրիշ պատճառ էր, մի խոսքով կոնֆլիկտ էր։
Գլխավոր մարզիչը ստիպված եղավ երիտասարդներին դաշտ դուրս բերել։ 16, 17, 18 տարեկան տղաներ էին։8 կամ 9 հոգի։ Նրանց մեջ էին Նեյմարը, Գանսոն, Դանիլոն, Ալեքս Սանդրոն ․․․
Նեյմարին մենք միանգամից նկատեցինք։ Սկզբում «Սանթոսը» նրա համար 5 մլն էր պահանջում։ Ես եկա Մոսկվա, այդ մասին ասացի Սյոմինին։ Նա ասաց․ «Ի՞նչ ես խոսում։ 16-ամյա տղայի համար 5 մլն՞»։
Իսկ երկու ամիս անց, երբ ես նորից հայտնվեցի Բրազիլիայում, Նեյմարի հետ նոր պայմանագիր էին կնքել և նա արդեն 15 մլն արժեր։ Այդպես էլ ավարտվեց ամեն բան»,- Տիշչենկոյի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը։