Ռուսական «Սպարտակի» համասեփականատեր Լեոնիդ Ֆեդունը կարծում է, կորոնավիրուսի համաճարակը բացասական ազդեցություն կունենա ՌՊԼ-ի ակումբների վրա, հաղորդում է Novosti.ru-ն:
«Կարծում եմ, որ բոլոր ակումբներն էլ խնդիրներ կունենան:Նրանք ահռելի գումարներ են վճարում իրենց ֆուտբոլիստներին և ոչինչ չեն վաստակում:
Շատերը ասում են, որ պետք է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը: Հասկանալի է, բայց դա էլ փրկություն չէ:
Մենք չգիտենք, թե այս ամենը երբ կավարտվի»,- ասել է Ֆեդունը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով եվրոպական մի շարք ակումբներ դժվարանում են վճարել իրենց ֆուտբոլիստների աշխատավարձերը: