Մադրիդի «Ռեալում» որոշում են կայացրել կիսապաշտպան Դանի Սեբալյոսի ապագայի վերաբերյալ, որը ներկա պահին վարձակալությամբ հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալի» կազմում։
AS-ի փոխանցմամբ՝ «բլանկոսները» մտադիր են ևս մեկ տարով վարձակալությամբ այլ ակումբի տալ Սեբալյոսին։ Զինեդին Զիդանի ծրագրերում իսպանացի կիսապաշտպանը չի մտնում դեռևս։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սեբալյոսի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»։
Սեբալյոսը 2017 թվականի ամռանն է «Ռեալ» տեղափոխվել «Բետիսից»։