ՊՍԺ-ն չի կարողանում համաձայնության գալ ֆուտբոլիստների հետ նրանց աշխատավարձերի հարցում։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբն աշխատավարձերի նվազեցման հարցով դեռ չի կարողանում փոխզիջման գալ ֆուտբոլիստների հետ, որոնց շահերը ներկայացնում են Տիագո Սիլվան և Մարկինյոսը։ Այս պահին բանակցությունները փակուղի են մտել․ ֆուտբոլիստները պարզապես հրաժարվում են աշխատավարձերի կրճատման գնալ։
ՊՍԺ-ում հաշվել են, որ ճգնաժամի պատճառով կարող են մոտ 240 մլն եվրո կորցնել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի առաջնությունը ժամանակից շուտ կավարտվի՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ֆրանսիական Լիգայի ղեկավարությունն այդ մասին կհայտարարի ապրիլի 30-ին, իսկ մինչ այդ Գործադիր կոմիտեն կքննի մրցաշարային աղյուսակի վերջնական տարբերակի կազմման հարցը։