Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Տիմուե Բակայոկոն, որը վարձավճարով հանդես է գալիս «Մոնակոյում», կվերադառնա անգլիական թիմի ճամբար։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
«Մոնակոն» չի գնի խաղացողի իրավունքները, որի տեղափոխության արժեքը կկազմեր 42 մլն եվրո։ Բակայոկոն կվերադառնա «Չելսիի» ճամբար, սակայն անգլիացիները նրա համար նոր ակումբ կփնտրեն, քանի որ վերջինս չի մտնում թիմի նոր գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի ծրագրերի մեջ։
Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանում, որը ժամանակից շուտ ավարտվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով, Բակայոկոն «Մոնակոյի» կազմում 20 խաղի է մասնակցել, խփել 1 գնդակ, ստացել 4 դեղին ու 1 կարմիր քարտ։ Նա «Չելսի» տեղափոխվել էր 2017 թվականին հենց «Մոնակոյից», որի կազմում նվաճել էր Ֆրանսիայի չեմպիոնությունը։