«Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան հերթական անգամ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը վերջին 6 շաբաթվա ընթացքում 4-րդ անգամ է դրական թեստ հանձնել։ Մարտին Դիբալան հայտարարեց, որ ինքն ու իր ընկերուհին վարակվել են կորոնավիրուսով։ Ապրիլին ֆուտբոլիստը նորից թեստավորվեց, որի պատասխանը դրական եղավ։
Հիմա Դիբալան պետք է ավելի ինտենսիվ բուժում ստանա, քանի որ մայիսին «Յուվենտուսը» մայիսին մտադիր է վերսկսել նախապատրաստությունն ընթացիկ մրցաշրջանի վերսկսմանը։