«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլին տված հարցազրույցում Դևիդ Բեքհեմը պատմել է այն պահի մասին, երբ ինքը որոշել է ավարտել կարիերան։
Դա տեղի է ունեցել 2013 թվականին, և, որքան էլ՝ տարօրինակ չհնչի, Բեքհեմը հենց Մեսսիի անունն է տվել՝ որպես պատճառ այդ որոշման․
«Ե՞րբ դա որոշեցիր։ Ե՞րբ եկար այդ գիտակցմանը»,- հարցրել է Նևիլը։
«Երբ Մեսսին վազեց իմ կողքով»,- պատասխանել է Բեքհեմը։
«MLS-ում խաղալն ու այնտեղի չեմպիոնությունը, հետո ՊՍԺ տեղափոխությունն ու Ֆրանսիայում չեմպիոնությունը։ Սա լավ պահ էր կարիերան ավարտելու համար»։
Խաղը, որի մասին խոսել է անգլիացին, անկասկած, «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև խաղն էր 2012/13 մրցաշրջանում։ Այդ ժամանակ թիմերը հանդիպել են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում։ Երկու խաղերի արդյունքում գրանցվել էր 3-3 հաշիվն ու «Բարսան» դուրս էր եկել կիսաեզրափակիչ՝ արտագնա խաղում խփած գոլի շնորհիվ։